Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Փոքրիկը քնում է կրծքով կերակրման ժամանակ․ ի՞նչ պետք է իմանա մայրիկը

Փոքրիկը դանդաղորեն քուն է մտնում կրծքով կերակրման ընթացքում: Մի կողմից սա բնական ու հաճելի պրոցես է, մյուս կողմից՝ պոտենցիալ ուժեղ ասոցիացիա, ինչպես գրկած քայլելը, ծծակով ու շշով քնեցնելը: Այն վերածվում է ասոցիացիայի 3-4 ամսականից հետո, երբ բալիկի քունը բաժանվում է փուլերի: Տվյալ շրջանում, որ կոչվում է քնի ռեգրես, երեխան կարող է 30-40 րոպեն մեկ արթնանալ և պահանջել կուրծքը: Ռեգրեսը, բնականաբար, հավերժ չէ ու անցնում է, բայց կրծքով քնելը պահպանվում է: Հետևաբար կարող են պահպանվել նաև կարճ ցերեկայինները` ընդհուպ մինչև 2 տարեկանը:

Երբ մայրիկը ցանկանում է առանձնացնել երեխայի քունը և կրծքով կերակրումը, պետք է հետևի որոշակի կանոնների: Նման պարագայում անհրաժեշտ է կրծքով կերակրումը ոչ թե ճարահատյալ դադարեցնել, այլ դարձնել քնի ծեսի մաս` թուլացնելով, հանգստացնելով երեխային քնից առաջ, սակայն քնեցնել առանց կրծքի կամ ինքնուրույն քնի մեթոդով, կամ ուղղակի փոխարինելով ավելի թույլ ասոցիացիայով: Թույլ ասոցիացիաներ են սպիտակ աղմուկը, մայրիկի ձայնը, աչքին սովոր առարկաները: Մայրիկը կարող է ընտրել 2-3 բառ կամ արտահայտություն, որոնք կասի միշտ երեխային պառկեցնելու պահին ու կհնչեցնի նույն տեմբրով:  Եթե կրծքով էլ երեխան որակյալ և միանվագ երկար քնում է, պետք չէ մտածել այլ տարբերակ մինչև այն տարիքը, երբ բալիկն ինքը կընտրի քնելու այլ տարբերակ: Բայց եթե նկատվում է, որ բալիկը սկսել է ժամը մեկ արթնանալ գիշերը, իսկ ցերեկայինները տևում են 20-40 րոպե, ու որևէ կերպ փոքրիկը չի կարողանում երկարացնել ցերեկայինները, կարելի է փորձել երեխային քնեցնել ուրիշ մեթոդով, ապա համեմատել արդյունքները:

 

Աղբյուրը՝ Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook