Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Փսորիազի համաշխարհային օրն է

Այսօր փսորիազի համաշխարհային օրն է: Ողջ բժշկական հանրությունը նման օրերն օգտագործում է իրազեկման, տեղեկատվության բարձրացման նպատակով, որն ուղղված է փսորիազ ունեցողների առողջական վիճակը բարելավելուն:

Փսորիազը քրոնիկական հիվանդություն է, ցավոք, այն դեռևս համարվում է անբուժելի, սակայն բժշկագիտության ձեռքբերումներն այս բնագավառում շատ մեծ են. ընդամենը 70 տարվա ընթացքում մեծ թռիչք է կատարվել փսորիազի բուժման հարցում: Փսորիզը վարակիչ հիվանդություն չէ, սակայն հասարակության կողմից նման խնդիր ունեցողները հաճախ արժանանում են խտրական վերաբերմունքի:

Հիվանդությունը հիմնովին բուժման չի ենթարկվում, բայց ճիշտ և հետևողական խնամքի պարագայում` գործնականում կարելի է հասնել առողջ վիճակի, պարզապես անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի: Պետք է հիշել, որ ընդամենը մի քանի օրում հրաշալի արդյունք հնարավոր չէ ստանալ. մի դիմեք անհասկանալի բուսաբուժական մեթոդների, մի զբաղվեք ինքնաբուժմամբ:

Դիմե՛ք մաշկաբանների: Եղե՛ք առողջ և տեղեկացված:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook