Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Տոկիոյում Բացվել Է Օձերով Սրճարան

Ճապոնիան յուրօրինակ մշակույթով, ֆուտուրիստիկ տեխնոլոգիաներով և շատ տարօրինակ զվարճանքներով  երկիր է։ Դրանցից մեկը սրճարաններն են, որտեղ կարելի է շփվել կենդանիների հետ՝ կատուներ, բվեր և, նույնիսկ, պինգվիններ։ Վերջերս Ճապոնիայի մայրաքաղաքում բացվել է ևս մեկ նման հաստատություն՝ օձերով սրճարան։

Օձերով սրճարան, Տոկիո, Ճապոնիա

Tokyo Snake Central անունը կրող հաստատությունը գտնվում է Տոկիոյի Սիբույա թաղամասում։ Սրճարանի այցելուները շրջապատված կլինեն ավելի քան 25 տեսակի ոչ թունավոր օձերով լի  տերարիումներով։ $5 դոլար վճարի դիմաց բոլոր ցանկացողները կարող են հաստատության աշխատակիցներին խնդրել իրենց հավանած օձին դնել իրենց ձեռքի կամ ոտքի վրա և վայելել սուրճը։

Օձերով սրճարան, Տոկիո, Ճապոնիա

Նախագծի հեղինակները ցանկանում են ցույց տալ օձերի բարի և մարդամոտ բնույթը, որոնք անհիմն համարվում են ամենասարսափելի կենդանիներից մեկն աշխարհում։

Նյութի աղբյուրը՝travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook