Sunday, April 28, 2024
Նորություններ

Օրակարգում շաքարային դիաբետն է

Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիան (EASD) կրթական դասընթացներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի (նախագահ`  և Հայաստանի էնդոկրինոլոգների  ասոցիացիայի հրավերով։ ‹‹Radisson Blu››  հյուրանոցում մեկնարկել է  հետբուհական կրթական դասընթացը «Կլինիկական շաքարային դիաբետը և նրա բարդությունները» թեմայով:

Հայաստանի և Արցախի ավելի քան 150  բժիշկ-էնդոկրինոլոգներից դասընթացին մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Հնդկաստանից, Պարսկաստանից, Սաուդյան Արաբիայից ժամանած 50 էնդոկրինոլոգ:

Եռօրյա դասընթացի ժամանակ հանդես կգան Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Խորվաթիայից, Դանիայից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած  միջազգային մակարդակի 15 դասախոսներ։ Առաջատար մասնագետները, հիմնվելով  վերջին տարիների հետազոտությունների և բժշկագիտության ձեռքբերումների վրա, կներկայացնեն շաքարային դիաբետի պատճառագիտության և զարգացման մեխանիզմների, ախտորոշման, հիվանդների վարման, բուժման, ինչպես նաև  շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների բուժման վերաբերյալ նորագույն մոտեցումները:

Տեսական և գործնական  սեմինարներ կվարեն նաև Հայաստանի առաջատար մասնագետները` ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը` Ելենա Աղաջանովայի և Էդուարդ Թորոմանյանի գլխավորությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook