Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

10 պարզ քայլ հիշողությունը լավացնելու և ամրապնդելու համար

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը:

43-45 տարեկան և դրանից բարձր անձանց ավելի շատ ժամանակ է պետք  հիշել որևէ տեղեկատվություն, քան ավելի երիտասարդներին:

Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ հիշողության վատացումն սկսվում է գլխուղեղի  ծավալի որոշակի նվազմամբ:

Եթե մոռացել եք նշանակված հանդիպման մասին, կամ էլ ոչ մի կերպ չեք կարողանում հիշել համադասարանցու ազգանունը, դա դեռևս չի փաստում, որ դուք անհուսալի ծերանում եք: Պարզապես պետք է մարզել հիշողությունը:

Ինչպես կարելի է ամրապնդել հիշողությունը

1.    Աշխատեք ամեն օր հնարավորինս կարդալ և գրել: Դա գերազանց ամրապնդում է հիշողությունը:

2.    Տարբեր ձևերի  երաժշտություն ունկնդրեք: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մտածելակերպի արագության և երկարատև հիշողության վրա: Գիտնականները հաստատում են, որ շնորհիվ ջազային կամ դասական երաժշտության ունկնդրման, զարգանում են մտքի վերլուծական ընդունակությունները:

3.    Ճամփորդեք տարբեր երկրներով ու քաղաքներով: Նոր տպավորություններն ու մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվությունը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը:

4.    Այցելեք թատրոններ, թանգարաններ, գեղարվետսական ցուցահանդեսներ: Գիտնականները  սահմանել են, որ արվեստի հետ շփումն արգելակում է հիշողության վատթարացման գործընթացը:

5.    Գլխուղեղի տոնուսի բարձրացմանն օգնում է նույնիսկ կենցաղի ոչ մեծ փոփոխությունները, քանզի յուրաքանչյուր սովորություն, կարելի է ասել, ՙարգելակում է՚ գլխուղեղի գործընթացը:

6.    Հիշողոթյան ամրապնդման համար ևս մեկ միջոց է համարվում բանաստեղծություններն անգիր սովորելը: Անպայման չէ պոեմներ անգիր անել, սկզբի համար բավական է օրական մեկ քառատողը:

7.    Ծիծաղն  ուժեղացնում է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ համապատասխանաբար բարձրացնում է տեղեկատվության  ըմբռնումը:

8.    Օրվա մեջ քնեք 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը:

9.    Ամեն օր զբաղվեք  մարմնամարզությամբ: Հայտնի է, որ, ֆիզիկական վարժությունները լավացնում են գլխուղեղի արյունամատակարարումը, ինչն էլ դրական է ազդում  մտավոր ունակությունների վրա:

10.  Լուծեք խաչբառեր և խաղացեք տրամաբանական խաղեր:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու

Leave a Reply

x Close

Like Us On Facebook