Wednesday, May 1, 2024
Նորություններ

2016-2017 թվականներին ՀՀ-ից որդեգրվել է 59 երեխա, 7 դիմում մերժվել է. ամենաշատ երեխաներ որդեգրել են իտալացիները.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: 2016 թվականին Հայաստանի հանրապետության կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող 38, իսկ 2017 թվականին՝ 21 երեխա:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնից:

2016 թվականին քանի՞ երեխա է որդեգրվել և ո՞ր երկրներ հարցին` ՀՀ ԱՆ-ից հայտնել են. «2016 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թվով 22 աղջիկ և 16 տղա երեխա:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել 41 դիմում, որից 3-ը մերժվել են:

Երեխաները որդեգրվել են հետևյալ պետությունների քաղաքացիների կողմից ՝

Ֆրանսիայի Հանրապետություն՝ 6 երեխա,

ԱՄՆ ՝ 11 երեխա,

Իտալիայի Հանրապետություն՝ 20 երեխա,

Ռուսաստանի Դաշնություն՝ 1 երեխա:

Ինչ վերաբերում է 2017 թվականին, ապա նախարարությունից հայտնել են, որ տարվա սկզբից առ նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող թվով 14 աղջիկ և 7 տղա: «2017 թվականի տարեսկզբից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել 25 դիմում, որից 4-ը մերժվել են:

Երեխաները որդեգրվել են հետևյալ պետությունների քաղաքացիների կողմից ՝

Ֆրանսիայի Հանրապետություն ՝ 2 երեխա.

ԱՄՆ՝ 10 երեխա.

Իտալիայի Հանրապետություն ՝ 6 երեխա.

Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 1 երեխա.

Ռուսաստանի Դաշնություն՝ 1 երեխա.

Լիխտենշտայնի Իշխանություն՝ 1 երեխա»,-հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Բեթղեհեմ Արաբյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook