Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

3 ՖԻԼՄ՝ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե ամեն Նոր տարուն արդեն նայել եք “Один дома”-երի, Հարրի Փոթըրների ու սովետական ամանորյա մուլտերի/ֆիլմերի բոլոր էպիզոդները ծայրից ծայր ու նորություններ եք փնտրում ընտանեկան կամ մանկական դիտման համար, ապա օգտվեք այս փոսթի 3 ֆիլմերից:)
Խոստանում ենք, որ այս ֆիլմ-մուլտֆիլմերը կդառնան ձեր ու ձեր երեխայի հետ համատեղ ժամանցի ամենասիրելի ֆիլմերը։ Քանի արձակուրդներ են, կհասցնեք վայելել։
| ՖԻԼՄԻ ԱՆՈՒՆԸ
Klaus/ Клаус/ Կլաուս/ 2019/ 1ժ 37ր
🎥 Մուլտֆիլմն առաջարկում է Սանտա-Կլաուսի առաջացման իր ուրույն տարբերակն ու ցույց տալիս, թե ինչու է Սանտան ի սկզբանե հանձն առել «նվերաբաշխման» այդ բազմաչարչար գործը։
Պատմությունը ծայրահեղ հետաքրքիր է ևս մի պատճառով. ի հեճուկս սպասելիքների՝ սյուժետային հիմնական գիծը զուրկ է կախարդական դրվագներից։ Դրա համար էլ օդում ճախրող եղջերուներն ու կառքն ավելի շուտ անհեթեթ պատահականության արդյունք են, քան ֆանտաստիկ հնարք կախարդական փայտիկով..մի խոսքով, պետք է նայել լիարժեք հասկանալու համար։)

320790000_528978619175613_8219914641329688434_n
| ՖԻԼՄԻ ԱՆՈՒՆԸ
Mr. Popper’s Penguins/ Пингвины мистера Поппера/ Պրն Փոփըրի պինգվինները/
2011/ 1ժ 34ր
🎥 Վերջին ժամանակների լավագույն ընտանեկան կոմեդիաներից է։
Սյուժեի կոնտրոնում հաջողակ բիզնեսմենն է՝ շնորհաշատ Ջիմ Քերիի կերպարը, ով 101%-ով տարված է իր աշխատանքով, մեծ մասամբ մոռանում է ընտանիքի գոյության մասին։
Մի օր նա ծանրոց է ստանում իր հորից, ում տասնյակ տարիներ չի տեսել։ Շնորհիվ այդ ծանրոցի պարունակության՝ բիզնեսմենի՝ համատեղությամբ 2 երեխաների հոր ողջ կյանքը գլխիվայր փոխվում է։ Ի՞նչ կա այդ ծանրոցում։ Ի՞նչպես է այն օգնելու իրեն. ամեն ինչ հրաշալիորեն պարզ է դառնում ֆիլմում։
| ՖԻՄԻ ԱՆՈՒՆԸ
Luca/ Лука/ Լուկա/ 2021/ 1ժ 35ր
Այս անիմացիոն ֆիլմն անասելի թեթև է, ուսուցանող, օրինակելի ու բարիդրացիական։
Ծովային «հրեշների»՝ իսկ իրականում ուղղակի «սովորականից տարբերվող» արարածների ու ցամաքային մարդկանց մասին այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան հանդուրժող կարող են լինել փոքրիկները, ինչ իսկական ընկերություն կարող են անել, ինչպես փրկել իրար ու հավատարիմ մնալ միմյանց։
Ընտանեկան արժեքները ևս կարմիր գծով նկատվում են ֆիլմում՝ ամեն ինչ ավարտելով «հեփի էնդ»-ով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook