Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ճաշին կանայք ավելի շատ են ուտում, երբ խմբով են, քան երբ մենակ են

Կանայք խմբով ճաշի ժամանակ միջինը 150 կիլոկալորիայով ավելի շատ են ուտում, քան երբ մենակ են: Սա նշանակում է, որ նրանք կարող են տարեկան գիրանալ մինչեւ 4 կիլոգրամով, եթե օրական գոնե մեկ անգամ խմբով են ուտում։

Այսպիսի եզրակացությունների են հանգել Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները 89 կանանց մասնակցությամբ հետազոտության ժամանակ, գրում է Daily mail-ը։

Նաեւ փորձերը ցույց են տվել, որ նրանք, ովքեր շատ են ուտում խմբով, հետո օրվա ընթացքում քիչ չեն ուտում։ Գիտնականները ենթադրում են, որ գիտական աշխատանքի արդյունքները ճիշտ կլինեն նաեւ տղամարդկանց համար։

Թերեւս չափից շատ ուտելու պատճառը շեղող ընկերական զրույցն է։ Ավելի շատ կալորիաներ չօգտագործելու համար գիտնականները խորհուրդ են տալիս նախօրոք մտածել մենյուի մասին եւ ընտրել առավել առողջ ուտեստները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook