Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 բան, որ չի կարելի անել սեռական ակտից առաջ.tert.am

 

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Որքան շատ է լինում մարդու սեռական  փորձը, այնքան ավելի հարմարավետ է մարդն իրեն զգում իր մարմնում ու ավելի փորձառու մոտեցում է ցուցաբերում այդ պրոցեսին: Սակայն   ներքոթվարկյալ սխալները սեքսից առաջ բնորոշ են անգամ ամենափորձառուներին:

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում 6 երևույթներ, որոնք չի կարելի կատարել սեքսից առաջ

1. Ընդունել հակահիստամիններ(հակաալերգիկներ)
Այն բացասաբար է անդրադառնում հեշտոցի լորձաթաղանթի վրա, այսինքն, ինչքան էլ մարդը գրգռված լինի, օրգանիզմը կարող է չարձագանքել դրան:
2. Ուտել կծու ուտեստներ
Գինելոկոգները նշում են, որ սնունդը կարող է անդրադառնալ «հեշտոցի հոտի ու համի վրա»: Օրինակ շատ կծու մթերքները, ինչպիսինն է  հալապենո պղպեղը կարող է առաջացնել  գազակուտակում, փքվածություն: Բացի այդ այդ պղպեղի անգամ չնչին հետքերը ձեռքերի կամ լեզվի վրա կարող են  առաջացնել սեռական զգայուն օրգանների ուժեղ այրոց ու քոր և փչացնել սեքսի հաճույքը:
3.Օգտագործել չափից շատ ալկոհոլ
Իհարկե փոքր քանակությամբ ալկոհոլը որոշ մարդկանց օգնում է զարգացնել ռոմանտիկ տրամադրություն, սակայն ալկոհոլի չարաշահումը կարող է բթացնել մարդու զգացողությունները: Քանի որ ալկհոլային ըմպելիքները հայտնի են իրեց ճնշող ազդեցությամբ, ուստի  վերջիններիս չարաշահման դեպքում օրգազմ ապրելու  ընդունակությունը զգալիորեն  թուլանում է: Բացի այդ, Միսսուրիի համալսարանի մասնագետների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլ օգտագործած տղամարդիկ  ունենում են էրեկցիայի հետ կապված խնդիրներ , իսկ կանայք  սկսում է պահնջել հավելյալ  խթանում` օրգազմի հասնելու համար:

4. Սափրվել

Մասնագետները խորհուրդ են տալիս մարմնի վրա առկա մազերը հեռացնել սեքսից մեկ օր առաջ, որպեսզի մաշկը վերակնգնվելու ժամանակ ունենա, քանի որ մազահեռացման ժամանակ մաշկի արտաքին շերտը վնասվում է, շփման ժամանակ այդ վնասվածքներն ավելի են կարմրում ու բացվում, դրանով իսկ մեծացնելով մի շարք վիրուսների, օրինակ՝ հերպեսի կամ մարդկային պապիլոմայով վարակվելու հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բազմաշերտ ածելի և սափրվել մեկ հպումով, որից հետո մաշկի վրա  բորբոքային պրոցեսների նվազեցման համար քսել  հիդրոկորտիզոնի պարունակությամբ 1%-ոց քսուք:

5. Անկողնում սնունդ օգտագործել
Իհարկե  բավականին գայթակղիչ է հնչում «շոկոլադե սոուսը անկողնում», իսկ ահա այն, որ դրանից կարող է առաջանալ կանդիդոզ` շատ քչերը գիտեն: Մասնագետները նշում են, որ շաքար պարունակող ցանկացած նյութ կարող է առաջացնել կանդիդոզ, քանի որ այդ սնկերը բավականին լավ զարգանում են շաքարում:

Աղբյուրը՝    zdorovie.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook