Sunday, April 28, 2024
Նորություններ

5 մթերք, որոնք կօգնեն դառնալ ավելի սթրեսակայուն

Ժամանակակից մարդկանց կյանքում սթրեսային իրավիճակները բավական հաճախ են հանդիպում, ուստի սթրեսակայունությունը շատ կարևոր հատկանիշ է: Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի լավագույն հնգյակը, որոնք օգնում են հեշտությամբ հաղթահարել սթրեսներն ու խուսափել նյարդային լարվածությունից:

Վարսակ

Վարսակը հարուստ է մեծ քանակությամբ В1 և В3 վիտամիններով, որոնք պահպանում են նյարդային համակարգի լավ վիճակը: Այս մթերքի գործածությունը խթանում է սերոտոնինի արտադրությունը, իսկ այս հորմոնի բարձր մակարդակն օգնում է դառնալ ավելի սթրեսակայուն:

 Ընկույզներ

B խմբի վիտամիններով, կալումով ու երկաթով հարուստ բաղադրության շնորհիվ ընկույզները մարդուն ավելի սթրեսակայուն են դարձնում: Գիտնականներն ընկույզներն անվանում են «մթերք մտքի համար», քանի որ այն պահպանում է գլխուղեղի ակտիվությունը: Փորձագետների խոսքով՝ ընկույզները սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցներից են, քանի որ դրանք հարուստ են մագնեզիումով, որը ճնշում է լարվածություն առաջացնող գրգռման փոխանցումը նյարդերին՝ դրանով իսկ հանգստացնելով նյարդերը:

Բանան

Մեծ քանակությամբ մագնեզիումի, կալիումի և B խմբի վիտամինների պարունակության շնորհիվ բանանն օգնում է պահպանել ամուր նյարդերն ու դառնալ ավելի սթրեսակայուն: Ավելին՝ կալիումն օգնում է նաև ազատվել նյարդային լարվածությունից և կարգավորում է զարկերակային ճնշումը:

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը պարունակում է որոշակի հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օրգանիզմում սթրեսի հորմոնների մակարդակը:

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, քանի որ նվազեցնում են սթրեսի ժամանակ օրգանիզմի կողմից արտադրվող ադրենալին հորմոնի մակարդակը: Սա է պատճառը, որ ավելի սթրեսակայուն դառնալու համար հարկավոր է շաբաթական առնվազն մեկ անգամ յուղոտ ձկնատեսակներ ուտել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook