Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Թարմացնում է շնչառությունն ու կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը. որոնք են դարչնի ամենաօգտակար հատկությունները

Թարմացնում է շնչառությունն ու կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը. որոնք են դարչնի ամենաօգտակար հատկությունները:

Դարչինն ամենատարածված համեմունքներից մեկն է, որի գործածությունը յուրահատուկ համ ու բույր է հաղորդում սննդին ու ըմպելիքներին, սակայն քչերին է հայտնի, որ այս համեմունքը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ օգտակար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դարչնի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ այն սննդակարգում ներառելու համար:

Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը

Ամենօրյա սննդակարգում դարչին ներառելը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել այս վտանգավոր հիվանդությունը: Այս համեմունքը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունն ու նվազեցնում է զարկերակային ճնշումը:

Դարչինը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը

«Վատ» խոլեստերինը կամ ցածր խտության լիպոպրոտեինները շատ վնասակար են օրգանիզմի համար, մինչդեռ դարչինն օգնում է նվազեցնել խոլեստերինի այս տեսակի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի կամ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Սա պայմանավորված է դրանում պարունակվող ցինամատ բաղադրիչով, որը նվազեցնում է խոլեստերին արտադրող ֆերմենտի ակտիվությունը, ինչն էլ հանգեցնում է արյան մեջ ճարպաթթուների մակարդակի նվազման:

Դարչինը թարմացնում է շնչառությունը

Այս համեմունքը ոչնչացնում է բերանի խոռոչի այն բակտերիաները, որոնք դառնում են բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ: Շնչառությունը թարմացնելու և տհաճ հոտից ազատվելու համար պարզապես հարկավոր է ուտելուց հետո մի կտոր դարչին ծամել:

Նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը

Դարչինը պաշտպանում է անգամ սրտանոթային համակարգի հիվանդություններից, ինչը պայմանավորված է նրանով, որ այն նվազեցնում է զարկերակային ճնշման ցուցանիշները և արյան մեջ տրիգլիցերիդների ու խոլեստերինի մակարդակները:

Կանխում է բշտիկների ու կորյակների առաջացումը

Բշտիկների ու կորյակների առաջացման պատճառ են հանդիսանում բակտերիաները, իսկ դարչինը ոչնչացնում է դրանք: Պարզապես հարկավոր է դեմքի դիմակին մի փոքր դարչին ավելացնել մաշկային նման խնդիրների առաջացումը կանխելու համար:

Նյութի աղբյուրը՝med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook