6 հնարք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից՝ առանց դիետաների ու բարդ վարժությունների
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 հիանալի հնարք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից՝ առանց դիետաների և մեծ ջանքեր գործադրելու: Ընդ որում՝ այս հնարքների արդյունավետությունը վաղուց արդեն գիտականորեն ապացուցված է: Այս մասին գրում է med.tert.am-ը:
1. Օրական 20 րոպե վարժություններ կատարել
Պետք չէ օրական չափազանց շատ ժամանակ տրամադրել վարժություններ կատարելուն: Կարելի է պարզապես ընդամենը 20 րոպե մարզվել, սակայն մարզվել ինտենսիվորեն:
2. Կարդալ սննդի բաղադրությունը
Սննդամթերքն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ հատկապես կալորիաների, ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների պարունակությանը:
3. Ապահովել օդի ցածր ջերմաստիճանը
Երբ մարդը մրսում է, նրա օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում տաքանալու համար: Բացի այդ, դողը նույնպես նպաստում է ճարպերի այրմանը, որպեսզի բարձրացնի մարմնի ջերմաստիճանը:
4. Չսնվել համակարգչի կամ հեռուստացույցի առջև
Համակարգչի կամ հեռուստացույցի առջև ուտելու դեպքում մարդը հաճախ ուշադրություն չի դարձնում, թե ինչ և որքան է ուտում, ինչի հետևանքով հաճախ չափից շատ է ուտում:
5. Ուտել կծու պղպեղ և համեմունքներ
Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը նպաստում է քաշի նվազմանը և ստիպում է օրգանիզմին ավելի արագ այրել ճարպերը:
6. Շատ ջուր խմել
Ջուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն արագացնում է նյութափոխանակությունը, խթանում է օրգանիզմի ակտիվությունը և օգնում է բթացնել քաղցի զգացումը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am