Wednesday, May 1, 2024
Նորություններ

7 փաստ տղամարդկանց առոջության մասին

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան։

Հոգեկան առողջություն

Ակտիվ կյանք չվարող տղամարդկանց ավելի քան 60%-ը կարող է ունենալ դեպրեսիա: Որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ ֆիզիկական ակտիվությունն օգտակար է մեղմ և միջին դեպրեսիաների դեպքում: Հետևաբար, ֆիզիկական վարժությունները պետք է դիտվեն որպես կենսակերպի կարևոր փոփոխություն, որն օգտագործվում է դեպրեսիայի բուժման համար: Այդ ֆիզիկական վարժություններից են վազքը, քայլելը` օրական կես ժամ տևողությամբ, շաբաթը երեք անգամ։

Քուն

Այն տղամարդիկ, որոնք օրական քնում են 7-8 ժամ, ունեն սրտամկանի ինֆարկտի 60% պակաս հավանականություն, քան նրանք, ովքեր 5 ժամ և ավելի քիչ են քնում։ Լիովին պարզ չէ, թե ինչու է պակաս քունը վնասում սրտի առողջությանը, բայց գիտնականներն այսպիսի խանգարումը վերագրում են օրգանիզմի կենսաբանական գործընթացներին, ինչպիսիք են գլյուկոզայի նյութափոխանակությունը, արյան ճնշումը և բորբոքումները: Նույնը կարող է լինել երկարատև քնելու պարագայում:

Ալկոհոլ

Այն տղամարդիկ, որոնք շաբաթական խմում են 4-10 անգամ, ունեն շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդանալու ցածր ռիսկ, իսկ շաբաթական 10 անգամ և ավելի խմելը կրկնապատկում է այդ ռիսկը։ Մեծ քանակի ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ, ինչը կարող է առաջացնել 2-րդ տիպի շաքարախտ: Ալկոհոլն ունի նաև մեծ կալորիականություն, հետևաբար, այն ավելորդ քաշ ձեռք բերելու կարևոր պատճառներից է։

Սննդակարգ

Սովորաբար, տղամարդիկ իրենց սննդակարգում ավելի քիչ տեղ են հատկացնում մրգերին ու բանջարեղենին։ Մինչդեռ հարկ է սննդակարգում ներառել խնձոր, ավոկադո, թուրինջ, բրոկոլի և այլ սննդարար մթերքներ, որոնք զգալիորեն դրական ազդեցություն ունեն տարբեր քաղցկեղային, սրտանոթային հիվանդությունների, զարկերակային ճնշման և շաքարախտի ռիսկի նվազեցման գործընթացում:

Ակտիվություն

Ֆիզիակական ակտիվությունը (աստիճաններ բարձրանալ, քայլել…) կարող են նվազեցնել սրտամկանի կաթվածի ռիսկը: Նստակյաց ապրելակերպը սրտանոթային հիվանդությունների 5 հիմնական ռիսկի գործոններից է՝ արյան բարձր ճնշման, ճարպային փոխանակության խանգարման, ծխելու և ճարպակալման հետ մեկտեղ: Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ վկայում են, որ ակտիվ կյանք վարելը նվազեցնում է սրտային հիվանդությունների և հատկապես սրտամկանի ինֆարկտի հավանականությունը:

Ապրելակերպ

Տղամարդու ընդհանուր առողջության միայն 30%-ն է պայմանավորված ժառանգական գործոններով, իսկ մնացած 70%-ը վերահսկելի է ապրելակերպի միջոցով: Աղ, ճարպ և շաքար պարունակող անառողջ սնունդը կազմում է մեծահասակների էներգիայի սպառման մոտավորապես 35%-ը և երեխաների ու երիտասարդների էներգիայի 40%-ը։ Ապրելակերպի ընտրությունը հսկայական ազդեցություն ունի քրոնիկ հիվանդությունների ռիսկի նվազեցման գործում։

Ընտրություն

Երբեմն տղամարդիկ ընտրության առաջ են կանգնում, ապրել վատառողջ կամ ապրելակերպի փոքր փոփոխություններով կանխարգելել հիվանդությունները։ Այդպիսի փոփոխություններով հնարավոր է 30%-ով կանխարգելել խրոնիկական հիվանդությունները։ Այդ  գործոններն են՝ ծխելը, ավելորդ քաշը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և արյան բարձր ճնշումը:

Սկզբնաղբյուր. urolog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook