Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

8 կանայք, ովքեր ակնառու ներդրում են ունեցել պատմության մեջ, սակայն անարդարացիորեն մոռացվել են

1. Ժաննա Բարե – ֆրանսիացի ճանապարհորդ, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կինը

1766 թվականին Ժաննա Բարեն, տղամարդու հագուստ հագնելով և ներկայանալով իբրև Ժան Բարե, որպես սպասավոր՝ ծառայության է անցնում ֆրանսիացի նշանավոր կենսաբան Ֆիլիբեր Կոմերսոնի մոտ (իրականում Բարեն եղել է Կոմերսոնի սիրուհին): Այդպես նա ճանապարհորդել է ամբողջ աշխարհով մեկ՝ Ֆիլիբեր Կոմերսոնի հետ հավաքելով և հետազոտելով բույսեր: Բարեի՝ կին լինելը պարզվելուց հետո նրան և Կոմերսոնին վռնդում են նավից, և նրանք Ֆրանսիա են վերադառնում 10 տարի անց:

2. Թեգեյան Անիտա – պոետ

Հին Հունաստանի մեծագույն պոետներից մեկը՝ Անիտան, առաջիններից էր, ով գրում էր ֆլորայի և ֆաունայի մասին, այլ ոչ թե աստվածների: Անիտան հայտնի էր նաև իր տապանագրերով, որոնցից մեծ մասն ունեին հումորային բովանդակություն:

3. Սաիդա Ալ-Խուրրա – Տետուան քաղաքի թագուհի

16-րդ դարի հանրահայտ մահմեդական, «Միջերկրական ծովի տիրուհի» Սաիդա Ալ-Խուրան Մարոկկոյի հյուսիսում գտնվող Տետուան քաղաքի թագուհին էր: Նա նաև լեգենդար ծովահեն էր, ով սարսափ էր տարածում Միջերկրական ծովի արևմտյան մասում: Սաիդա Ալ-Խուրային հաճախ կոչում էին «ազատ և անկախ կին, ով չի խոնարհվում վերին իշխանության առաջ»:

4. Աֆրա Բեն – անգլիացի վիպագիր, դրամատուրգ և կառավարական լրտես

17-րդ դարում Աֆրա Բենը, հնարավոր է, առաջին կինն էր Անգլիայում, ով գումար էր աշխատում՝ որպես արհեստավարժ գրող: Նրա գործերը կրում էին բացահայտ էրոտիկ բնույթ: Անգլիայի և Հոլանդիայի միջև պատերազմի ժամանակ (1666-1667թթ.) Աֆրա Բենը կատարում էր Կարլ 2-րդի գաղտնի հանձնարարությունները՝ Աստերա ծածկանունով:

5. Չիեու Տխի Չին – վիետնամուհի Ժաննա դ’Արկ

3-րդ դարում Չիեու Տխի Չինը գլխավորում էր չինացիների դեմ շարժումը և սարսափեցնում էր չինացիներին: Նրա կոչում էին վիտնամուհի Ժաննա դ’Արկ:

6. Ֆաննի Ֆարմեր – խոհարարական գրքերի հեղինակ

Ֆաննի Ֆարմերին 19-րդ դարում հաճախ անվանում էին խոհարարության մայր: Ֆաննին, ով ծնվել է Բոստոնում 1857 թվականին և ում խոհարարական գրքերը տպագրվում են մինչ օրս, առաջին կինն էր, ով սկսեց գումար վաստակել խոհարարությամբ:

7. Էդմոնիա Լյուիս – նկարչուհի, քանդակագործ

Աֆրոամերիկացի առաջին հանրահայտ նկարչուհիներից մեկը՝ Էդմոնա Լյուիսը, ծնվել է 1844 թվականին Նյու Յորքում և սովորել է Օբերլինի արվեստների քոլեջում նախքան արհեստավարժ քանդակագործ դառնալը: Նա հայտնի է դարձել ամբողջ աշխարհում իր քանդակած մարմարե կիսանդրիներով:

8. Կարոլինա Հերշեր – աստղագետ

Բրիտանացի աստղագետ Կարոլինա Հերշերը ծնվել է Գերմանիայում, 1750 թվականին և արդեն 22 տարեկանում տեղափոխվել է Անգլիա եղբոր՝ աստղագետ Ուիլյամ Հերշերի մոտ, և սկսել է օգնել նրան: Հերշերն առաջին կինն էր, որ գիսաստղ է հայտնաբերել, և նրա գիտական աշխատանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook