Friday, May 10, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ձայնի կորուստ. բժիշկները նախազգուշացնում են օմիկրոնի անսպասելի հետեւանքի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդիկ երբեմն լիովին կորցնում են ձայնը։ Այսպիսի ոչ բնորոշ հետեւանքի մասին «Газете.Ru»-ին տեղեկացրել է թերապեւտ, սրտաբան, օնկոլոգ Էլինա Արանովիչը (Ռուսաստան)։

Ձայնի հետ կապված խնդիրները կարող են ներառել ոչ միայն դրա կորուստը. որոշ պացիենտներ, մասնագետի խոսքով, սկսել են ավելի հաճախ դժգոհել ձայնի խռպոտումից եւ դողդողալուց։

Կորոնավիրուսով վարակումը հանգեցնում է ըմպանի, կոկորդի եւ շնչափողի բորբոքային պրոցեսների։

«Կլինիկական առումով այս պրոցեսը ընթանում է լարինգիտի, լարինգոտրախեիտի կամ ֆարինգիտի շրջանակներում։ Բուժումը պարտադիր նշանակում է բժիշկը՝ ելնելով պացիենտի զննման արդյունքներից եւ անհրաժեշտ լրացուցիչ զննումից»,- ասել է մասնագետը։

Իսկ մինչեւ բժշկի ընդունումը՝ օմիկրոնով վարակվածներին խորհուրդ է տրվում առատ տաք հեղուկ խմել, ինչպես նաեւ պահպանել ջերմաստիճանային ռեժիմը բնակարանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook