Saturday, April 27, 2024
Նորություններ

Արյունաբանական կենտրոնին Կարեն Վարդանյանի նվիրած 76 մլն դրամ արժողությամբ սարքավորումը մանկական կյանքեր կփրկի

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ախտորոշումն ավելի արդյունավետ է դառնալու նոր սարքի օգնությամբ:

76 միլիոն դրամ արժողությամբ սարքն արյունաբանական կենտրոնին է նվիրել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ, բարերար Կարեն Վարդանյանը:

Հայաստանում բացառիկ այս սարքը կհայտնաբերի մոլեկուլային գենետիկական շեղումները, կբացահայտի  մուտացված գենն ու բուժումը նպատակային կդարձնի, կհստակեցնի, թե արդյոք անհրաժեշտ է փոխպատվաստում: Նաև կճշտի հիվանդի ու դոնորի համատեղելիությունը: Մինչև օրս այս խնդիրը բազմաթիվ հիվանդների արտասահման էր տանում:

www.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook