Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՀԱ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԲՈւԺԻՉ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ ՈւՆԻ ԼՈՐԻ ՁՈւՆ

Լորը հավազգիների ընտանիքի ամենափոքր թռչունն է։ Ձմեռում է Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանի հարավ-արևմուտքում։ Ապրիլ-մայիս ամիսներին չվում է դեպի հյուսիս, իսկ օգոստոս-սեպտեմբերին` վերադառնում հարավ։ Բույնը հյուսում է խոտածածկ հողի վրա, ոչ մեծ փոսերի մեջ։
Ամուսնական շրջանում որձը բարձր և բավականին գեղեցիկ ձայնարձակմամբ բացահայտում է իր գտնվելու վայրը. այդ շրջանում հաճախանում են լորերի արյունալի «մարտերը»։ Հնուց որձին պահել են վանդակում` որպես երգեցիկ թռչուն, և կազմակերպել թռչնամարտեր։ Էգը կարող է միաժամանակ տաքացնել 8-20 ձու, հետաքրքիր է, որ տարբեր էգերի ձվերը տարբերվում են իրարից, եթե թռչունը փոխի բույնը` կփոխվի նաև ձվերի արտաքին տեսքը։ Ճտերը դուրս են գալիս ձվերից 17-18-րդ օրը, վեց շաբաթական էգն արդեն կարող է ձվադրել։ Լորի որձի վիզը մուգ շագանակագույն է, էգինը` սպիտակ։
Ճապոնացիները լորի բուծելու մոտ մեկ հազարամյակի փորձ ունեն,լորաբուծության մեծ վարպետներ են նաև անգլիացիները, որոնք լոր ճապոնականի մուտացիայի եղանակով ստացել են մի քանի նոր տեսակներ։ Հայտնի է, որ Ճապոնիայում լորի ձու կարելի է գնել ցանկացած առևտրի կետից։
Այդ երկրում երեխաներին դասերից առաջ պարտադիր երկու հատ լորի հում ձու են ուտեցնում, որի շնորհիվ զգալիորեն լավանում է երեխայի հիշողությունը, մտավոր և ֆիզիկական զարգացումը։ Չեռնոբիլի աղետից հետո երեխաներին լորի ձու են տվել` որպես հակաճառագայթային միջոց։
Լորի ձուն շատ երկար է պահպանվում սենյակային պայմաններում, կարևոր է իմանալ, որ այն երբեք չի վարակվում սալմոնելոզով. այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խմելուց առաջ հում ձուն 2-3 վայրկյանով ընկղմել եռջրի մեջ։
Լորաբուծությունը մեծ թափ է ստանում ողջ աշխարհում, քանի որ լորի մսի և ձվի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն լավացնում է մարդու առողջական վիճակը։1446597313-a2a906f619b8deec2c569f00709eacf0
Հավկիթի համեմատությամբ լորի ձուն՝ նույն զանգվածի դեպքում ավելի շատ օգտակար նյութեր է պարունակվում (տե՛ս, Ջ. Սահակյան, Հավի ձու` հեքիաթ և իրականություն)։
Լորի ձուն աչքի է ընկնում օրգանիզմում չգոյացող ամինաթթուների առատությամբ՝ մոտ 60%, պարունակում է կարոտինային նյութեր, որոնք լավացնում են տեսողությունը։
Լորի մսի էներգետիկ արժեքը 5 անգամ ավելի է, քան հավինը, նաև` ավելի շատ միկրո և մակրոտարրեր կան` կալիում, երկաթ, պղինձ, կոբալտ,անչափ կարևոր B12 վիտամին, ամինաթթուներ, մինչև 4%, ճարպեր, այլ: Լորի միսը բարձրացնում է առնականությունը և ունի դրական ազդեցություն մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ձուն և միսը խորհուրդ են տրվում բրոնխների ասթմայի, քրոնիկ թոքաբորբի, թոքախտի, շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի դեպքում, ռադիացիայի ենթարկված անձանց։
 Լորի ձուն շատ օգտակար է տարեցներին` լավացնում է լսողությունը և տեսողությունը, մեղմացնում է հոդացավերը. կերեք 2-ական հում ձու` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Ձուն ունի նյարդերը հանգստացնող, արյունաստեղծ, լեղամուղ, ճնշումն իջեցնող, վերքամոքիչ հատկություններ։
Հիպերտոնիա. Առաջին երեք օրը կերեք 3-ական հում ձու նախաճաշից առաջ, հաջորդ օրերին` 5-ական։Շարունակեք 25օր։
Բրոնխների ասթմա, թոքերի տուբերկուլյոզ. Նույն բուժումը շարունակեք 50 օր։
Այրվածք, կտրվածքներ. Մշակեք վերքը ձվի սպիտակուցով։

նյութի աղբյուր`magaghat.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook