Tuesday, May 7, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ Է գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը:

Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնթհոմերի խոսքով, որը կատարել Է վիրահատությունը, երիկամը մարդուն Է փոխպատվաստվել արհեստական շնչառության սարքի կիրառմամբ. այդ մարդու ուղեղը մահացել Էր: Այն «գրեթե անմիջապես» սկսել Է մեզ եւ կենսագործունեության նյութեր արտադրել, պատմել Է բժիշկը: Մոնթհոմերի կարծիքով, գենավերափոխված խոզերը «պոտենցիալ կերպով կարող են օրգանների կայուն եւ վերականգնվող արբյուր լինել»: «Սա հսկայական բեկում Է:

  Շատ մեծ ձեռքբերում Է: Բայց մենք դեռեւս պետք Է ավելի շատ բան իմանանք օրգանի աշխատանքի տեւողության վերաբերյալ»,-հայտարարել Է փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը, որը մասնակցել Է հետազոտությանը: Ինչպես գրում Է հրատարակությունը, եթե գիտնականները գտնեն մարդու փոխպատվաստման համար համապատասխանող խոզերի օրգաններ բուծելու եղանակը, ապա դա լուծում կդառնար փոխպատվաստման հերթի մեջ գտնվող 100 հազար ամերիկացիների համար, որոնց 90 տոկոսը հենց երիկամի կարիք ունի: Թերթն ընդգծում Է, որ հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատում չեն անցել եւ չեն հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook