Անաֆիլակտիկ շոկ
Անաֆիլակտիկ շոկը անաֆիլակսիայի ծանրագույն դրսևորումն է, որը կարող է առաջանալ ցանկացած ալերգենի հետ շփումից վայրկյաններ կամ րոպեներ անց։ Այն առաջանում է իմուն համակարգի կողմից ձերբազատված մի շարք բիոակտիվ միջնորդանյութերի արդյունքում։
Անաֆիլակտիկ շոկի առաջացման պատճառներ կարող են լինել տարբեր արտաքին ազդակներ.
սննդամթերքներ ( կաթ,ձու,ընդեղեն,միրգ ,բանջարեղեն,միս ,ծովամթերք, սոյա,ալյուր և այլն )
դեղամիջոցներ(հակաբիոտիկներ,ցավազրկողներ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ , տեղային անեսթեթիկներ,ներերակային կոնտրաստ նյութեր,վիտամիններ և այլն),
միջատների թույնը
լատեքսը ….
Ախտանիշներն են՝
•հաճախասրտություն,տագնապային վիճակ,
• եղնջացան, քոր, մաշկի կարմրություն,
• զարկերակային ճնշման անկում
• լեզվի կամ կոկորդի այտուց, շնչառության դժվարացում, խզզոցներ,խեղդոցի զգագողություն
• սրտխառնոց, փսխում,փորլուծություն,
• գլխապտույտ, ուշագնացություն
Անաֆիլակսիայի բուժման անհապաղ և միակ օգնության դեղամիջոցը՝
ադրենալինն է և ոչ թե հակաալերգիկ միջոցներն ու կորտիկոստերոիդները(դեքսամետազոնը) ինչպես կարծում են շատերը ։Ադրենալինի
ներարկման հետ մեկտեղ հիվանդը պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց,քանզի գրագետ և ժամանակին օգնություն ցույց չտալու դեպքում անաֆիլակտիկ շոկը սովորաբար մահացու է
լինում ։
Նյութը ՝Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում