Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը անաֆիլակսիայի ծանրագույն դրսևորումն է, որը կարող է առաջանալ ցանկացած ալերգենի հետ շփումից վայրկյաններ կամ րոպեներ անց։ Այն առաջանում է իմուն համակարգի կողմից ձերբազատված մի շարք բիոակտիվ միջնորդանյութերի արդյունքում։

♦️Անաֆիլակտիկ շոկի առաջացման պատճառներ կարող են լինել տարբեր արտաքին ազդակներ.

👉սննդամթերքներ ( կաթ,ձու,ընդեղեն,միրգ ,բանջարեղեն,միս ,ծովամթերք, սոյա,ալյուր և այլն )

👇դեղամիջոցներ(հակաբիոտիկներ,ցավազրկողներ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ , տեղային անեսթեթիկներ,ներերակային կոնտրաստ նյութեր,վիտամիններ և այլն),

👉միջատների թույնը

👉լատեքսը ….

♦️Ախտանիշներն են՝

•հաճախասրտություն,տագնապային վիճակ,

• եղնջացան, քոր, մաշկի կարմրություն,

• զարկերակային ճնշման անկում

• լեզվի կամ կոկորդի այտուց, շնչառության դժվարացում, խզզոցներ,խեղդոցի զգագողություն

• սրտխառնոց, փսխում,փորլուծություն,

• գլխապտույտ, ուշագնացություն

‼️Անաֆիլակսիայի բուժման անհապաղ և միակ օգնության դեղամիջոցը՝

ադրենալինն է և ոչ թե հակաալերգիկ միջոցներն ու կորտիկոստերոիդները(դեքսամետազոնը) ինչպես կարծում են շատերը ։Ադրենալինի

ներարկման հետ մեկտեղ հիվանդը պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց,քանզի գրագետ և ժամանակին օգնություն ցույց չտալու դեպքում անաֆիլակտիկ շոկը սովորաբար մահացու է

լինում ։

Նյութը ՝Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում

x Close

Like Us On Facebook