Thursday, May 2, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Բելգիական անձնագրերը կոմիքսների հերոսներով կզարդարվեն

Բելգիայում հաջորդ ամսից նոր նմուշի անձնագրեր կներդրվեն։ Դրանք երկու անգամ ավելի շատ պաշտպանիչ տարրեր կունենան, քան ներկայիս տարբերակը, իսկ դիզայնին կավելացվեն բելգիական հայտնի կոմիքսների պատկերներ։ Նման փաստաթուղթ հնարավոր կլինի ստանալ փետրվարի 7-ից, հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով RTBF հեռուստաալիքին։

Բելգիացիներն առօրյա կյանքում անձը հաստատող պլաստիկ քարտեր են օգտագործում։ Բելգիացիներին անձնագիրն անհրաժեշտ է միայն արտասահման մեկնելու համար՝ այն երկրներ, որոնց հետ թագավորությունը առանց վիզայի հարաբերություններ չունի։ Դրա նկարազարդումները վերագրվում են 2008թ., ուստի, ինչպես նշում է ալիքը, ժամանակն է ինչ-որ բան փոխելու։ Արդյունքում որոշվել է նոր նմուշի փաստաթղթին ազգային կոլորիտ ավելացնել։

«Անձնագիրն ունի նոր դիզայն, որը լավ է ներկայացնում մեր երկիրը, նրա արվեստն ու մշակույթը՝ տաղանդի, փորձի, համեստության եւ հումորի երանգով»,- ասել է Բելգիայի արտգործնախարար Սոֆի Վիլմեսը։

Փաստաթղթի տիտղոսաթերթը զարդարում է Թիթնթինա հրթիռը։ Մյուս էջերում ներկայացված են բելգիական կոմիքսների այլ հերոսներ՝ Բլեյք եւ Մորտիմեր, Սմուրֆներ, Բոբ եւ Բոբետ, Բոլ եւ Բիլ, Լուկի Լյուկ, Սփիրու եւ Ֆանտազիո, Լարգո Վինչ եւ այլն:

Բացի այդ, նոր փաստաթուղթն ունի երկու անգամ ավելի շատ էջեր եւ կեղծելու դեմ պայքարի հնարավորություններ։ Այսպես, եթե սովորական անձնագիրն ունի 34 էջ, ապա նոր նմուշի փաստաթուղթը՝ 66 էջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook