Tuesday, May 7, 2024
Նորություններ

Աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում. նախարարությունն անդրադարձել է ՍԴ որոշմանը

ՍԴ-ն հակասահմանդրական է ճանաչել Առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը. սակայն պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, և աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:

«Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,-հայտնել են նախարարությունից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook