Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ապրիլյան պատերազմում վիրավորված տանկիստը գլխի պլաստիկ վիրահատության է ենթարկվել

Տանկիստ-մեխանիկ Դանիել Դավթյանը, որը ծանր վիրավորում է ստացել ապրիլյան պատերազմի ժամանակ, բարդ վիրահատության է ենթարկվել: «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մասնագետները գլխի պլաստիկ վիրահատություն են արել: Հիվանդանոցից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ վիրահատությունը հաջող է անցել:

Նշենք, որ Դանիելը վիրավորվել է ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ են հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել է ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս է եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook