Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առաջին օգնությունը ցրտահարության դեպքում

Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, ականջախեցիները և այլն։ Երբեմն այն առաջանում է ոչ մեծ սառնամանիքի (-3-ից մինչև -5 °C) ժամանակ և նույնիսկ 0-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն և այլն)։ Նպաստոokazanie-pervoj-pomoshhi-pri-obmorozhenii-chto-delat-6976ղ գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեքսային կծկանքով։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։

Տարբերում են ցրտահարության 4 աստիճան.

  • 1-ին աստիճանի դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, երբեմն առաջանում է ծակոցների և կսկծոցի զգացում։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր, այրոց, 2—3 Օր անց բոլոր ախտանշանները լրիվ վերանում են։
  • 2-րդ աստիճանի դեպքում խանգարվում է արյան շրջանառությունը, սակայն արյան անոթների փոփոխությունները դարձելի են․ մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։
  • 3-րդ աստիճանի ցրտահարություն առաջանում է երկարատև ցրտահարվելիս կամ շատ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, որի դեպքում խիստ խանգարվում է արյան շրջանառությունը։ Առաջին օրերին նկատվում է զգացողության լրիվ կորուստ, այնուհետև առաջանում են ուժեղ ցավեր։
  • 4-րդ աստիճանի այն ուղեկցվում է ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլև ոսկրերի մեռուկացումով։

Առաջին օգնություն

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։

  1. Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
  2. II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
  3. III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Կանխարգելում

Տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում և այլն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook