Monday, May 6, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանանց օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի հետևանքով.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը :Բոլոր կանայք էլ կյանքում առնվազն մեկ անգամ բախվել են մազաթափության, եղունգների փխրունության և ատամների հետ կապված խնդիրներին, սակայն քչերը գիտեն, թե որն է նման  խնդիրների առաջացման պատճառը: Նշված խնդիրները, ինչպես նաև դյուրագրգիռությունն ու նյարդայինությունը լուրջ ախտանշաններ են, որոնք վկայում են օրգանիզմում կալցիումի պակասի մասին:

Այս տարրի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել լուրջ խանգարումների (օրինակ՝ ոսկորների փխրունության): Նման բարդություններից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ և ժամանակին քայլեր ձեռնարկել:

Օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի առաջին ախտանշանները

Այս տարրի դեֆիցիտի մասին մարդը կարող է տարիներ շարունակ անգամ գլխի չընկնել, սակայն ուշադիր լինելու դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել վաղ փուլերում և կանխել դրա հետագա զարգացումը:

Այսպիսով՝ կալցիումի դեֆիցիտի առաջին ախտանշաններն են.

• հոգնածության զգացումը, թուլությունն ու աշխատունակության նվազումը. եթե մարդն առավոտյան դժվարանում է արթնանալ, իսկ երեկոյան չի կարողանում քնել, եթե նա դառնում է դյուրագրգիռ և չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել կալցիումի պակասով:

• կալցումն անվանում են գեղեցկության հանքանյութ, քանի որ այն ամրացնում է վարսերն ու փայլ է հաղորդում, ինչպես նաև բարելավում է մաշկի գույնն ու եղունգների վիճակը, ուստի վարսերի, եղունգների ու մաշկի վիճակի վատացումը կարող է վկայել կալցիումի դեֆիցիտի մասին:

• կալցիումի պակասի մասին են խոսում նաև ջղաձգումները, հոդացավերն ու մկանների ցավերը:

• բացի այդ, կալցիումի պակասի հետևանքով հաճախ կարիես է առաջանում, ատամները դառնում են զգայուն տաք ու սառը ջերմաստիճանների նկատմամբ, իսկ լնդերը սկսում են արյունահոսել:

• շատ կարևոր ախտանշան է նաև իմունային համակարգի թուլացումը, հաճախակի մրսածությունն ու ալերգիաները:

Նշված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է հատուկ վիտամինային համալիրների միջոցով վերականգնել կալցիումի մակարդակը: Բացի այդ, հարկավոր է կարգավորել նաև սննդակարգը՝ բացառելով վնասակար, կալցիումն օրգանիզմից հեռացնող սննդամթերքը և ներառելով օգտակար սննդամթերք:

Որ մթերքն է «մաքրում» օրգանիզմը կալցիումից

Կան սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են օրգանիզմից կալցիումի հեռացմանը, ուստի հարկավոր է բացառել դրանք սննդակարգից:

Ամենից վնասակար տարրը ֆոսֆորաթթուն է, որը հիմնականում պարունակվում է գազավորված ըմպելիքներում: Կալցիումի դեֆիցիտի առաջացմանը նպաստող սննդամթերք է նաև սպիտակաձավարը, իսկ երրորդ տեղում միսն է: Բնականաբար պետք չէ ամբողջությամբ բացառել այս սննդամթերքը, սակայն ամենօրյա սննդակարգը չպետք է բաղկացած լինի դրանցից:

Օրգանիզմը կորցնում է կալցիումը նաև մեծ քանակությամբ աղ, շաքար, կոֆեին պարունակող ըմպելիքներ, ալկոհոլ ու ծխախոտ օգտագործելու դեպքում: Բացի այդ, կալցիումի դեֆիցիտի առաջացմանը կարող են հանգեցնել նաև որոշ խիստ դիետաները և որոշակի դեղամիջոցների ընդունումը:

Որ մթերքն է հարուստ կալցիումով

Օրգանիզմում կալցիումի մակարդակի վերականգնմանը նպաստող լավագույն սննդամթերքի շարքին են դասվում կաթը, կեֆիրը, թթվասերը, կաթնաշոռը, պանիրը, լոբին, գետնանուշը, ծովախեցգետինն ու մանրախեցգետինը, կանաչ սոխը, սամիթն ու մուգ շոկոլադը:

Կալցիումի յուրացմանն է նպաստում նաև վիտամին D-ն, որը պարունակվում է ձկան մեջ և սինթեզվում է արևի ճառագայթների ներքո: Այս տարրի անհրաժեշտ չափաբաժինը մարդը կարող է ստանալ ամեն օր 15 րոպե արևի ճառագայթների տակ անցկացնելով:

Հիպոկալցեմիա. ովքեր են ռիսկային խմբում

Օրգանիզմում կալցիումի մակարդակին առանձնահատուկ նշանակություն պետք է դարձնեն հղի կանայք, տարեց մարդին և երեխաները, որոնք գտնվում են ռիսկային խմբում:

1. Հարկ է հիշել, որ կալցիումի պակասը հղիների օրգանիզմում առաջացնում է առողջական խնդիրներ ոչ միայն մոր, այլև երեխայի մոտ:

2. Երեխայի օրգանիզմում այս տարրի դեֆիցիտը նպաստում է աճի, ոսկորների և ատամների հետ կապված խնդիրների առաջացմանը:

3. Տարեցների դեպքում կալցիումի պակասը կարող է դառնալ այնպիսի հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպիսին են օստեոպորոզն ու աթերոսկլերոզը: Նման մարդկանց ոսկորները փխրուն են լինում, ուստի հաճախ են կոտրվում և երկար չեն ապաքինվում:

Կալցիումի դեֆիցիտը լուրջ խնդիր է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել ու անուշադրության մատնել: Այս տարրը պատասխանատու է ոչ միայն գեղեցկության, այլև առողջության համար, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել:

Նյութի աղբյուրը՝ lisavika.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook