«Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառում
«Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառում

Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը:
Ողջունելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:


Փոխնախարարը կարևորել է նաև հանրային առողջապահական իրազեկման միջացառումների անցկացումը` ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները նվազեցնելու տեսանկյունից:

Ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել դիսլիպիդեմիայի համաճարակաբանությունը, պատճառներն ու ախտորոշումը, ինչպես նաև դիսլիպիդեմիայի վարման նոր ուղեցույցը: Նշվել է նաև, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների մի մասը կառավարելի է, ինչպես` ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը:
Գիտագործնական միջոցառումը կշարունակվի նաև ապրիլի 22-ին: