Sunday, May 5, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Մեր մոլորակը, մեր առողջությունը» արշավի շրջանակներում կազմակերպվում է լուսանկարչական մրցույթ՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առողջապահության նախարարությունը և ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակը Առողջության համաշխարհային օրվա առիթով մեկնարկել են մեկամսյա արշավ։ Արշավը կրում է «Մեր մոլորակը, մեր առողջությունը» խորագիրը և ընդգծում է մոլորակի և մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջության միջև փոխկապակցվածությունը:

«Մեր մոլորակը, մեր առողջությունը» արշավի շրջանակներում կազմակերպվում է լուսանկարչական մրցույթ՝ ավագ դպրոցի աշակերտների համար։

📅Լուսանկարները կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով` eurowhoarm@who.int հասցեին («Դիմում՝ լուսանկարչական մրցույթին» վերնագրով), կամ փոստով` ԱՀԿ հայաստանյան գրասենյակ՝ Ալեք Մանուկյան 9, Երևան 0070, Հայաստան հասցեին: Դիմելիս խնդրում ենք նշել մասնակցի անունը, տարիքը և կոնտակտային տվյալները։

Հարցերի դեպքում կարող եք գրել eurowhoarm@who.int հասցեով կամ զանգահարել 096 940 818 հեռախոսահամարով:

Մանրամասներն այստեղ` https://moh.am/#1/5183

Leave a Reply

x Close

Like Us On Facebook