Tuesday, May 7, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երեք պարզ միջոց մարզումների հետևանքով առաջացած մկանային ցավերը մեղմելու համար

Մարզումներից հետո առաջացող մկանային ցավերը բավական հաճախ հանդիպող խնդիր են։ Նման ցավերը սովորաբար բնական են համարվում, սակայն մկանների սաստիկ լարվածությունն ու ուժգին ցավերը հուշում են դրանց գերծանրաբեռնվածության մասին, որի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել։

Նման ցավերի դեպքում միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ բորբոքումների զարգացման պատճառ, որոնք կստիպեն հրաժարվել մարզումներից մինչև լիարժեք ապաքինումը, սակայն, բարեբախտաբար, կան շատ պարզ միջոցներ, որոնք կօգնեն արագացնել ապաքինման գործընթացն ու մեղմել տհաճ զգացողությունները։

Օմեգա-3 ճարպաթթուների գործածություն

Օմեգա-3 ճարպաթթուներն օժտված են հակաբորբոքային և իմունակարգավորող հատկություններով, ուստի դրանցով հարուստ մթերքի ներառումը սննդակարգում շատ կարևոր է։ Այս տարրերը պարունակվում են ոչ միայն յուղոտ ձկնատեսակներում ու ծովամթերքում, այլև ընկույզների, սերմերի, ջրիմուռների, լոբու և սոյայի մեջ։

Շաքարի սահմանափակում

Ռաֆինացված շաքարի գործածությունը կապված է բորբոքումների հետ։ Դրա գործածության ֆոնին օրգանիզմում բարձրանում է պրոբորբոքային (բորբոքմանը նպաստող) մոլեկուլների արտադրությունը։ Շաքարի մշտական գործածությունը կարող է դառնալ քրոնիկ բորբոքումների պատճառ, ուստի այն հարկավոր է խիստ սահմանափակել։

Մերսում

Մկանների սաստիկ լարվածությունից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել նաև մերսումը։ Ավելին` մասնագետի կողմից անցկացված մերսման պրոցեդուրան ոչ միայն կօգնի ազատվել մկանների լարվածությունից, այլև կնվազեցնի պրոբորբոքային ցիտոկինների արտադրությունն ու կազատի լճացումներից։

Նյութի աղբյուրը` med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook