Tuesday, May 7, 2024
ՆորություններԺամանց

Թել Ավիվում կանցկացվի խոհարարական փառատոն

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ին Թել Ավիվում կանցկացվի երրորդ «Կլոր սեղաններ»  խոհարարական փառատոնը։ Համադամասերների համար այս տոնի յուրահատկությունն այն է, որ դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ռեստորանների լավագույն շեֆ խոհարարաները։

planet

Այս տարի փառատոնին կմասնակցեն  11 երկրից ժամանած խոհարարներ, որոնք ներկայացնում են 14 հայտնի ռեստորաններ․ հայտնում է Իսրայելի Տուրիզմի նախարարությունը։

Քաղաքի լավագույն հաստատություններում նրանք իսրայելցի խոհարարաների հետ  կպատրաստեն ուտեստներ տեղական մթերքներից։ Ամեն տարի տոնին մասնակցում է շուրջ 60 խոհարար և ռեստորանային քննադատ ամբողջ աշխարհից։

Բացի յուրօրինակ ուտեստներից՝ փառատոնի հյուրերը կարող են համտեսել հեղինակային կոկտեյլներ հայտնի միքսոլոգ Այվի Միքսից (Ivy Mix), ով հաղթել է «Ամերիկայի լավագույն բարմեն 2015» մրցույթում։

Փառատոնի տոմսերի արժեքը սկսվում է  269 շեկելից ($76)։

Home

Leave a Reply

x Close

Like Us On Facebook