Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է ապացուցեք ձեր սիրելիին, որ ձեր ինտելեկտի մակարդակը շատ բարձր է անգամ նրա ինտելեկտից: Սակայն, վերջինի վրա պետք չէ շատ կենտրոնանալ: Միգուցե սիրելին դրանից վիրավորվի կամ բարդույթավորվի: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում նոր փուլ կսկսվի: Դրա լրջության եւ խորության մասին դեռ վաղ է խոսել, ինչպես նաեւ շարունակության: Մի բան հաստատ է` այսօրը եւս մեկ աստիճան կլինի ձեր համատեղ երջանկության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միգուցե ձեր եւ ձեր սիրելիի միջեւ խնդիրները ծագել են այն պատճառով, որ դուք այլեւս հետաքրքիր չեք նրան, ինչպես անգիր արած գիրքը: Այսօր ամենահարմար օրն է, որպեսզի ապացուցեք ձեր կեսին, որ դուք նրա համար առաջվա պես առեղծված եք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօրը ձեզ համար կլինի շատ հագեցած: Սիրո համար նույնպես ժամանակ կունենաք, սակայն ոչ այնքան, որքան ձեր սիրելին կցանկանար: Ստիպված եք նրան բացատրել, որ նա ձեր կյանքի շատ կարեւոր, բայց ոչ ամբողջ իմաստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հիանալի օր է սիրելիի հետ էքստրիմ ապրելու համար: Դուք կորցնելու ոչինչ չունեք, հնարավոր է միայն թեթեւ քերծվածքներ ունենաք, փոխարենը` մեծ հաճույք կստանաք: Բացի այդ, դժվարություններ հաղթահարելն էլ ավելի կմտերմացնի ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք մեծ ցանկություն կունենաք նեղանալ սիրելիից նրա ասած ամեն մի բառի պատճառով: Ցավոք, դրա հետ ոչինչ չեք կարող անել: Մնում է միայն, որ համոզեք ինքներդ ձեզ, որ զսպեք ձեր զգացմունքները գոնե մինչեւ վաղը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր արժե հիշել այն մասին, որ դուք միակն եք ինքներդ ձեզ համար եւ եթե դուք չսիրեք ձեզ, ապա ոչ ոք էլ չի սիրի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կցանկանաք ձեր ընկերներին եւ մտերիմներին ապացուցել, որ սիրելիի հետ ձեր հարաբերություններն ամենաօրինակելին են, իսկ սիրելին պարզապես իդեալական է: Փորձեք, միգուե ստացվի նրանց համոզելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին հակված չի լինի խենթությունների: Նա կհետեւի քաղաքավարության եւ անվտանգության կանոններին: Ցավոք, այսօր ձեր ուղիները չեն հատվի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի սիրելիի հետ շփվեք երեխաների հետ, ընդ որում` ցանկալի է փոքր տարիքի երեխաների: Կարող եք այցելել ձեր ընկերներին, ովքեր արդեն ծնող են դարձել կամ էլ գնալ որեւէ մանկական հաստատություն: Դա պարզություն կմտցնի ձեր հարաբերություններում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր, ցավոք, մեծ է հավանականությունը, որ կկորցնեք ձեր մտերիմ մարդկանցից մեկին, հատկապես, եթե դուք բավարար նրբանկատություն եւ ուշադրություն չդրսեւորեք նրա հանդեպ:

ՁԿՆԵՐ

Այսօրը դուք ամբողջությամբ կնվիրեք իրական սիրո փնտրտուքներին: Սակայն ձեր առջեւ, ինչպես հեքիաթներում, բազում խոչընդոտներ կկանգնեն` մեկը մեկից սարսափելի:

 

 NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook