Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դեպքում քաղցկեղը լիովին բուժվում է

Օնկոուրոլոգիան իր մեջ ներառում է երիկամներում, միզատար ուղիներում և տղամարդկանց սեռական օրգաններում առաջացող հիվանդությունները: Օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում:

Օնկոուրոլոգիան իր մեջ ներառում է երիկամներում, միզատար ուղիներում և տղամարդկանց սեռական օրգաններում առաջացող հիվանդությունները: Օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում:

Մասնագետն ընդգծեց, որ պետք է հիշել, որ ուռուցքային հիվանդություններ՝ այդ թվում նաև օնկոուրոլոգիական հիվանդություններ, կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում, և գանգատների դեպքում անմիջապես պետք է կատարել հետազոտություն և զգոնությունը չթուլացնել:

 Անդրադառնալով քաղցկեղի առաջացման պատճառներին՝ մասնագետը շեշտեց, որ քաղցկեղածին գործոնները բազմաթիվ են: Կան քաղցկեղածին նյութեր պարունակող բազմաթիվ սննդամթերքներ որոնցից զերծ մնալու համար անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, հրաժարվել ծխելուց  և խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկար մնալուց:

«Բուժման մեթոդները հիմնականում բաժանվում են երեք խմբի. դրանք են՝ վիրահատական, ճառագայթային և այսպես կոչված քիմիոթերապևտիկ կամ դեղորայքային եղանակներ: Սկզբնական փուլերում մենք կարողանում ենք սահմանափակվել բուժման ընդամենը մեկ եղանակով: Ավելի ուշ շրջաններում շատ հաճախ արդեն անհրաժեշտություն է լինում բուժման համար կիրառել մի քանի եղանակներ միաժամանակ դրական արդյունք ապահովելու համար»,-ասաց նա:

 Մասնագետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում կարելի է ասել գործում են  բուժման բոլոր հասանելի մեթոդները:

Նա նշեց, որ ցանկացած խնդրի դեպքում կարևոր է ոչ միայն կանխելը, այլ նաև վաղ ախտորոշումը:  Շատ կարևոր է նաև բժիշկ-մասնագետի խորհրդատվությունը, ով, կախված գանգատներից կամ առկա իրավիճակից, արդեն կուղղորդի համապատասխան հետազոտությունների:

Բժիշկ Ծառուկյանը խորհուրդ տվեց կանխարգելելու համար նախ առողջ ապրելակերպ վարել, խուսափել ծխելուց, հատկապես գանգատների դեպքում պարբերաբար կատարել նվազագույն հետազոտությունները և մասնագետի հետ խորհրդակցություն: Նրա խոսքով՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և, եթե արդեն իսկ հայտնաբերվել է, պետք չէ հոգեբանորեն ընկճվել և խուսափել բուժական միջամտությունից:

Մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Ձայնային ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook