Thursday, May 9, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ սխալներ են թույլ տալիս մարդիկ ալկոհոլ օգտագործելիս

Որպեսզի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնակատարությունը չվերածվի առավոտյան խումարի, սննդաբան եւ էնդոկրինոլոգ Անաստասիա Տարասկոն խորհուրդ է տալիս հետեւել ալկոհոլ օգտագործելու հիմնական կանոնին։

Իհարկե, լավագույն լուծումը ոչ միայն ամանորյա, այլեւ առօրյա ճաշացանկից ալկոհոլն ամբողջությամբ բացառելն է, սակայն, եթե դեռ ուզում եք խմել, պետք է հիշել, որ չպետք է ալկոհոլ օգտագործել դատարկ ստամոքսին։ Սա ոչ միայն վնաս է առողջության, այլեւ, շատ հավանական է, որ կհանգեցնի շատ արագ թունավորման:

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս չխմել ավելի շատ ալկոհոլ, քան կարելի է, չխառնել գազավորված ու թունդ ըմպելիքները։

«Մեկ անձի համար թունդ խմիչքների նորման 30-50 մլ է, իսկ գինին եւ նմանատիպ խմիչքները՝ 300-500 մլ, եւ այս քանակությունը առավելագույնն է ամբողջ գիշերվա համար։ Մի խառնեք ալկոհոլը, մասնավորապես,  գազավորված եւ թունդ ըմպելիքների հետ»,-ասել է մասնագետը։

Նյութը՝ NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook