Thursday, May 2, 2024
Նորություններ

Ինչո՞վ է վտանգավոր երկաթի ավելցուկն օրգանիզմում

Հեպատոլոգ-գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը ներկայացրել է, թե ինչու է վտանգավոր երկաթի դեղամիջոցներ ընդունելն առանց բժշկի նշանակման, եւ ինչ վտանգների կարող է հանգեցնել երկաթի ավելցուկն օրգանիզմում, գրել է «МедикФорум»-ը։

Մարդկանց մեծ մասն այսօր մտահոգ է, թե ինչպես բարձրացնի երկաթի մակարդակն օրգանիզում եւ ֆերիտինը։ Երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել հեմոգլոբինի նվազման, իսկ դրանից մինչեւ անեմիա այնքան էլ հեռու չէ;

Բայց լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել նաեւ երկաթի ավելցուկը։

«Օրգանիզմը միշտ «սեւ օրվա» համար պաշար է հավաքում։ Եթե գոտկատեղի վրա «փրկօղակ» է հայտնվում, նշանակում է՝ ոչ միայն ճարպ է պահեստավորվել, այլեւ երկաթ։ Այն նստվածք է տալիս լյարդում՝ ֆերիտինի տեսքով»,- նշել է փորձագետը։

Երբ երկաթը դառնում է չափից ավելի շատ եւ օրգանիզմը չի հասցնում սպառել այն, լյարդը ենթարկվում է վիթխարի ծանրաբեռնվածության։ Այնքան հզոր, որ դա հանգեցնում է լյարդի քայքայման։

Հենց այդ պատճառով կտրականապես խորհուրդ չի տրվում կանխարգելիչ նպատակներով, հատկապես մեծ դեղաչափերով, երկաթի դեղամիջոցներ ընդունել՝ նախապես համապատասխան անալիզներ չհանձնելով, նախազգուշացրել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook