Saturday, April 27, 2024
Նորություններ

Ինչո՞ւ տղամարդիկ պտուկներ ունեն

Ինչո՞ւ են տղամարդկանց մոտ էվոլյուցիայի արդյունքում պահպանվել պտուկները, եթե նրանք կրծքով չեն կերակրում երեխաներին։ Այս հարցին փորձել է պատասխանել մարդաբան Յան Տատտերսալը, Բնական պատմության ամերիկյան թանգարանից։

Տղամարդիկ ու կանայք նույնատեսակ գենետիկ նյութ ունեն։ Արգանդում նրանց զարգացումը տարբեր ուղիներով է ընթանում։ Տարբերությունները հատկապես նկատելի են դառնում սեռահասունացման փուլում։

Առաջին մի քանի շաբաթների ընթացքում արական ու իգական սաղմերը նույն սխեմայով են զարգանում։ Ու հենց այդ փուլի շրջանակում էլ, մասնավորապես, ձեւավորվում են պտուկները։ Բայց 6-7-րդ շաբաթում Y- քրոմոսոմը միանում է գործընթացին՝ այդ ժամանակ տղաների մոտ ձեւավորվում են ամորձիները։ Հետո, մոտավորապես 9-րդ շաբաթում, սկսվում է տեստոստերոնի արտադրությունը, սեռական օրգաններում ու գլխուղեղում փոխվում է բջիջների սեռական ակտիվությունը։ Բայց այդ ժամանակ ապագա տղան արդեն ունենում է ձեւավորված պտուկներ։

Այն, որ տղամարդիկ առայսօր ունեն պտուկներ, պայմանավորված է մետաբոլիկ ծախսերի բացակայությամբ։ Այսինքն այդ կառուցվածքի պահպանման համար օրգանիզմը ստիպված չի լինում լրացուցիչ ուժեր ծախսել։ Գիտնականների խոսքով, մարդիկ իրենց մեջ կրում են շատ էվոլյուցիոն «բեռ», նույնիսկ եթե չեն գործածում այն։ Սակայն փորաձգետները չեն բացառում, որ ապագայում տղամարդկանց մոտ պտուկները կանհետանան որպես ավելորդ տարր։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook