Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչու է անհրաժեշտ ցինկն օրգանիզմին

Ցինկը անհրաժեշտ է մարդու առողջության համար: Այն մասնակցում է 300 ֆերմենտների սինթեզի կարգին, որոնք նպաստում են ուղեղի գործունեության կարգավորմանը, բջիջների աճին, նյութափոխանակությանը և մարսողությանը։ Բացի այդ, ցինկը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, աջակցում է իմունային համակարգին, նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, ինչպես նաև բարելավում է տեսողությունը:

✍Քանի որ այս նյութը չի կուտակվում օրգանիզմում, տղամարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել 11 մգ ցինկ, կանանց` 8 մգ, հղիներին՝ 12 մգ:

✍Ցինկի բացակայությունը հանգեցնում է հաճախակի մրսածութան, եղունգների փխրունության և մազաթափության, դյուրագրգռության, վատ կոորդինացիայի և ցանի: Այժմ կներկայացնենք, թե ինչ է պետք ընդգրկել սննդակարգում` այս խնդիրներից խուսափելու համար:

Ահա, թե որ մթերքներն են առավելագույն չափով ցինկ պարունակում։

1. Ոստրե 👇

100 գ հում ոստրեն պարունակում է 37,9 մգ ցինկ, և դա ամենօրյա չափաբաժնի 253 %-ն է: Վայրի ոստրեում այն նույնիսկ ավելին է` 90,8 մգ (605 %): Սա ցինկի ամենահարուստ աղբյուրն է։

Ոստրեն ցածր կալորիականությամբ սնունդ է՝ լի մի շարք օգտակար նյութերով՝ ներառյալ վիտամին B12-ը։ Ոստրեն ուտում են հում, պահածոյացված կամ խաշած: Այնուամենայնիվ, նշենք, որ հղի կանանց խորհուրդ է տրվում օգտագործել այս մթերքը եփված՝ հնարավոր թունավորումից խուսափելու համար:

2. Դդմի սերմեր

Զինկի զգալի քանակ է պարունակվում դդմի սերմերում` 10.3 մգ 100 գ-ի մեջ, օրական չափաբաժնի 69 %-ը: Բացի այդ, կան բազմաթիվ մանրաթելեր, օգտակար ճարպեր, վիտամիններ և հանքանյութեր: Եվ դրանք լի են հակաօքսիդիչներով, բարելավում են շագանակագեղձի և միզապարկի առողջությունը, նվազեցնում արյան շաքարի մակարդակը:

3. Ծովախեցգետին

Բավականաչափ ցինկ կա ծովամթերքներում` հատկապես ծովախեցգետնի մեջ: Այսպիսով, 100 գ ծովախեցգետնի մսի մեջ կա 7,6 մգ ցինկ՝ անհրաժեշտ չափաքանակի 51 %-ը: Այս մթերքն օգտակար է նաև դիմադրողականության, սրտի և ուղեղի աշխատանքի համար, քանի որ պարունակում է շատ ճարպաթթուներ՝ օմեգա -3, երկաթ, ռիբոֆլավին և ֆոսֆոր:

ℹ️ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ կարդալու համար անհրաժեշտ է գնալ գլխավոր էջ (profile) և սեղմել դաշտում տեղադրված linkin.bio/pavel_sotskiy հղումը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook