Saturday, April 27, 2024
Նորություններ

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 168-ով

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տվյալները հաղորդել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին։ Նրա խոսքով՝ վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 8514 մարդ, ավելի քան 1000–ը բուժվել են։

Մասնագետը նշել է, որ մահացության դեպքերի մեծամասնության պարագայում կորոնավիրուսը մահվան հանգեցրած գլխավոր պատճառը չի եղել։

Իտալիայի ողջ տարածքում մարտի 10–ից կարանտին է սահմանվել, որով նախատեսվում է տեղաշարժի և խմբակային հավաքույթների արգելքը։

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 117 000–ի, մահացածներինը կազմում է 4090։ Ապաքինվել է 64 391 մարդ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook