Thursday, May 2, 2024
Նորություններ

Լևոն Ալթունյանը մասնակցել է «Անվտանգ Հայաստան» ցուցահանդեսի բացմանը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության այլ անդամների հետ մասնակցել է «Անվտանգ Հայաստան» խորագրով «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի բացմանը։ Հայաստանում առաջին անգամ այն կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը։21272166_1521121924634589_656801448729040839_n

Ցուցահանդեսի բացման հանդիսությունից հետո ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներին։

Լևոն Ալթունյանը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոնի տաղավարում ցուցադրված մուլյաժների և գործիքների նկատմամբ։ Ծառայության ղեկավար Կարեն Աթոյանի հետ նա քննարկել է առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի հետ համագործակցության, մասնավորապես` համատեղ վարժանքներ կազմակերպելու հարցը։

Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր են իրականացվում և ինչ գործիքներ ու մեխանիզմներ են կիրառվում երեխաներին ինքնապաշտանության կարողություններ հաղորդելու ուղղությամբ։ Լևոն Ալթունյանին ներկայացրել են փոքրիկների համար այդ նպատակով ստեղծված ուսուցողական նկարազարդ գրքեր, խաղեր և այդ թեմաներով խոսող տիկնիկին։
Նախարար Ալթունյանը շրջել է ցուցահանդեսի բոլոր տաղավարներում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook