Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջական դեղաչափերը ստացել է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Այսօր ՀՀ-ում ունենք պատվաստումների հետևյալ ցուցանիշները: Պատվաստված են մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը՝ առաջին դեղաչափով և 43.7 տոկոսը՝ ամբողջական պատվաստումով»,-ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը սկսել է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերում, այնուհետև նաև՝ արտագնա, շարժական պատվաստումներ են իրականացվում համայնքներում, ինչպես նաև տնային պատվաստումներ՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook