Հայտարարություն:«Հաղթենք դիաբետը միասին»
Նոյեմբերի 14-ին` Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ավտոբուսով երթ:
Միջոցառումը կմեկնարկվի ժամը 15:00-ից Ֆրանսիայի հրապարակից և կշարունակվի Երևանի փողոցներով, որի ընթացքում կլինեն կանգառներ: Անցորդներին կբաժանվեն թռուցիկներ, որոնք կպարունակեն ամփոփ տեղեկատվություն դիաբետի մասին:
Երթը կավարտվի ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում և, որպես օրվա խորհրդանիշ, երկինք բաց կթողնվեն երկնագույն փուչիկներ: