Հայտարարություն. Կոնֆերանս՝ ուղղված տարեց հասակի հիվանդություններին
Հարգելի՛ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ և նյարդաբաններ… Սիրով հրավիրում ենք մասնակցելու Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և #ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Գերիատրիա. հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում» թեմայով կոնֆերանսին:
Կոնֆերանսը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:
Կոնֆերանսը կկայանա «Անի Պլազա» հյուրանոցում, մարտի 7-ին, ժամը 09:30-ին։
Մուտքն ազատ է: