Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հերթական բարդ վիրահատությունը՝ Վանաձորի բժշկական կենտրոնում

Հերթական բարդ վիրահատությունը՝ Վանաձորի բժշկական կենտրոնում
👩 29-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջացել էր արգանդի_ամբողջական_արտանկում՝ միզապարկի հետ միասին: Նման խնդիրները 98 եւ ավել տոկոսի դեպքում հայտնաբերվում են ավելի բարձր տարիք ունեցող կանանց մոտ:
🔶Վիրահատությունն ու բուժումը հիմնականում կատարվում է արգանդի հեռացումով:
➡Մինչդեռ այս դեպքում արգանդի հեռացումը բուժման լավագույն տարբերակը չէր կարող դիտարկվել. 29-ամյա կինը նպատակ ուներ կրկին մայրանալ:
🏥 Վանաձորի_բժշկական_կենտրոնի հմուտ բուժանձնակազմի կողմից՝ գինեկոլոգ-վիրաբույժ Զորայր Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարվել է սակրոկոլպոպեքսիա՝ լապարասկոպիկ եղանակով: Ցանցով միմյանց են ֆիքսվել կոնքի հատակի մկանները, հեշտոցի պատերը՝ ողնաշարի ողին, պահպանվել են կնոջ բոլոր օրգան-համակարգերը:
🎯Վիրահատությունն ընթացել է հարթ, հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն գրանցվել:
✅Երիտասարդ կինը որոշ ժամանակ անց կկարողանա կրկին մայրանալ:
🔶Նշված վիրահատությունը՝ այն էլ լապարասկոպիկ եղանակով, դասվում է բարդ վիրահատությունների շարքին: Հայաստանում այն կատարվում է մի քանի բուժհաստատություններում, եզակի մասնագետների կողմից:
🏥Վանաձորի բժշկական կենտրոնը եւս այդ շարքում է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook