Wednesday, May 1, 2024
Նորություններ

Առողջության համապարփակ ապահովագրություն

Առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ) առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը:

✅ ԱՀԱ համակարգը ապահովագրվածների համար երաշխավորում է բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։

✅ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով՝ պետության կողմից հիմնադրված կառույցի` Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցով, որը պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։

✅ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է և բուժօգնության որակի բարելավումը:

✅ԱՀԱ ներդրման հիմնական նպատակի իրականացումը կնպաստի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը, կյանքի միջին տևողության ավելացմանը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմանը, մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook