Wednesday, May 8, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հղիության ընթացքում էլէկտրոնային ծխախոտների գործածությունը վտանգավոր է երեխայի առողջության համար. գիտնականներ

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում էլեկտրոնային ծխախոտների գործածությունը 33%-ով բարձրացնում է երեխայի՝ մարմնի ցածր զանգվածով ծնվելու հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obstetrics & Gynecology պարբերականում:

«Մարմնի ցածր զանգվածով ծնված նորածինները (2,3 կգ-ից ցածր) հաճախ են հատուկ բուժօգնության կարիք ունենում ու ենթարկվում են վաղ բարդությունների ու առողջական տևական խնդիրների զարգացման վտանգին», – նշել է հետազոտության հեղինակ, բժիշկ Աննետ Ռիգանը:

Գիտնականները վերլուծել են մոտ 80 հազար մոր տվյալները, որոնցից 1,1 տոկոսը հայտնել է հղիության վերջին եռամսյակում էլեկտրոային ծխախոտների գործածության մասին, իսկ ևս 2/3-ը՝ հասարակ ծխախոտի մասին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործող կանանց մոտ ավելի հաճախ էին երեխաները ծնվում մարմնի ցածր զանգվածով: Ընդ որում՝ այս միտումն արդիական էր լինում անգամ այն դեպքում, երբ կանայք չէին օգտագործում հասարակ ծխախոտ:

Գիտնականների հաղորդմամբ՝ էլեկտրոնային ծխախոտ օգտագործող կանանց շրջանում (ինչպես միայն էլեկտրոնային ծխախոտ, այնպես էլ և՛ էլեկտրոնային ծխախոտ, և՛ հասարակ ծխախոտ) մարմնի ցածր զանգվածով երեխաների ծննդյան հավանականությունը 8,1% է,  մինչդեռ չծխող կանանց շրջանում այդ հավանականությունը կազմում է 6,1%: Ընդ որում՝ խնդրի ընդհանուր տարածվածության մակարդակը կազմում էր 33%:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook