Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ կլինի մարմնի հետ, եթե օրական 30 անգամ կքանստեք

Վարժության ընթաքում մկանների միաժամանակ մի քանի խումբ է աշխատում, դա հարմար է սկսնակ մարզիկների համար։ Կքանստման շնորհիվ կարող եք մարզել մարմնի ներքևի հատվածը՝ ազդրերն ու ոտքերը, պահել դրանք անհրաժեշտ մարզավիճակում, անհրաժեշտության դեպքում՝ նաև մկանային զանգված հավաքել։

Քանի՞ կքանիստ է պետք մկանուտ ազդրեր ունենալու և քանիսը՝ մկանները տոնուսի մեջ պահելու համար՝ ՌԻԱ Նովոստիին պատմել է տրիատլոնի մարզիչ Ալեքսանդ Խալամանովը։

«Կքանիստը վարժություն է, որը հարմար է կատարել` անգամ եթե մարզադահլիճ հաճախելու հնարավորություն չկա․ տանը, գրասենյակում, փողոցում։ Այն թույլ կտա ձիգ պահել ոտքերի մկանները՝ ազդրի դիմացի և հետևի մակերևույթները, ազդրի երկգլուխ մկանը, հետույքն ու փորի մկանները։ Ցանկալի է կքանիստը կատարել դանդաղ, խորը ամպլիտուդով։ Երբ մարզեք մկանները, ավելի բարձր կլինի տեստոստերոնի արտադրությունը, այսինքն՝ հորմոնալ արձագանքը»,-ասում է Ալեքսանդր Խալամանովը։

Եթե մարմնին տոնուս է հարկավոր, օրական 30 կքանիստը բավարար է։ Բայց եթե ուզում եք մարզել, օրինակ, հետույքի մկանները, պետք կլինի ավելացնել ծանրաբեռնվածությունը։

«Պետք է աստիճանաբար հասնել օրական 100 կքանիստի կամ ավելացնել դիմադրությունը․ վերցնել 5 կգ քաշով մարզագունդ կամ ջրով լցված 5 լիտրանոց շիշ։ Լավ միտք է վարժությունների ինտենսիվությունը փոխելը, որպեսզի օրագնիզմը չսովորի միանման ծանրաբեռնվածությանը»,-խորհուրդ է տալիս մարզիչը։

Ընդ որում, կքանիստը ճիշտ կատարելը շատ կարևոր է․ «Ոտնաթաթը պետք է ամբողջությամբ կպած լինի գետնին․ կրունկները գետնից մի կտրեք։ Հետևեք, որպեսզի սրունքները գետնին ուղղահայաց լինեն և ներս չընկնեն։ Մեջքն ուղիղ պահեք, հակառակ դեպքում չեք կարողանա ինչպես հարկն է աշխատել մկանների վրա»,-խորհուրդ է տալիս Ալեքսանդր Խալամանովը։

Read more: https://armeniasputnik.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook