Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանը նշել է՝ ինչպես է պետք պայքարել հուզական այրման դեմ

«ՍՄ- Կլինիկայի» հոգեբան Դիանա Լոբանովան «Իզվեստիա» թերթին պատմել է, թե ինչպես է պետք պայքարել հուզական այրման դեմ։

Նա նշել է, որ հուզական այրումը մտավոր եւ ֆիզիկական հյուծվածության վիճակ է, որն առաջանում է ուժեղ սթրեսի ֆոնին:

Հոգեբանի խոսքով՝ հուզական այրման ախտանիշներն են՝ հաճախակի գլխացավերը, սննդային վարքի խախտումը, մենակության ցանկությունը, գրգռվածությունը, անտարբերությունը։

Լոբանովը նշել է, որ այդ հոգեվիճակը կարելի է հաղթահարել՝ սեփական անձի համար ժամանակ հատկացնելով, որը կարելի է տրամադրել սիրելի զբաղմունքներին կամ պարզապես հանգստանալ։ Նա նաեւ խորհուրդ է տվել զբաղվել ցանկացած սպորտաձեւով։  Բացի այդ սպառված հուզական ռեսուրսները կարելի է վերականգնել պայմանների փոփոխությամբ․ օգտակար կլինի անգամ փոքրիկ ճանապարհորդությունը։

Հուզական այրման շրջանում կարեւոր է գրի առնել ամեն օրվա ձեռքբերումները, որոնց համար կարելի է գովել սեփական անձը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook