Monday, May 6, 2024
Առողջ ապրելակերպ

Նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտություններից շատերի Հայաստանում իրականացումը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների Հայաստանում իրականացումը, որի նպատակով ՀՀ պետական բյուջեով հատկացվել 13.470.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ կենտրոնում տարեկան երկու անգամ կատարվում է ՀՀ հավաքական թիմերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը և շտկվում շեղումները: Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում և ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների և կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի և մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook