Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Նորածնի գազիկներն ու ծնողների գործոնը. մանկաբույժի դիտակետում

Անհանգիստ, լացող բալիկ և շփոթված մայրիկ, ծանոթ իրավիճակ նորածին խնամող ընտանիքում:

Գրեթե միշտ պատճառը նույնն է՝ գազիկներ: Խնդիր մասին HayNews.am-ը զրուցել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ:

«Աղեխիթերը կամ գազիկներն արտահայտվում են առողջ նորածնի մոտ հաճախակի կրկնվող երկարատև և ուժեղ լացի էպիզոդներով»,-ասաց բժշկուհին հավելելով, որ սովորաբար էպիզոդները կրկնվում են երեկոյան և գիշերային ժամերին:

Այս էպիզոդներն, ըստ մանկաբույժի, սկսվում են նորածնի 4-6 շաբաթական հասակում և կարող են ձգձգվել մինչև 3-4 ամսեկան հասակը:

«Լացը առողջ նորածնի կյանքի առաջին ամիսներին հաճախ հանդիպող երևույթ է: Աղեիթերի դեպքում լացի տևողությունը և հանդիպման հաճախականությունը այլ է: Այս դեպքում երեխան կարող է լաց լինել օրվա մեջ 3 և ավելի ժամ, շաբաթական 3 և ավելի օրերի ընթացքում և այս ամենը կարող է տևել 3 շաբաթ և ավելի»,-ասաց Մարի Դարակչյանը և առանձնացրեց աղեխիթերին բնորոշ լացի բնութագիրը՝

• Բարձր ճիչով, որի ժամանակ երեխայի դեմքի վրա դիտվում է ցավի արտահայտություն

• Լացի պատճառը հայտնաբերել չի ստացվում

• Այն նման չէ սոված ժամանակ կամ թաց տակդիրի պատճառով դիտվող լացին

• Հիմնականում սկսվում է երեկոյան ժամերին

• Ուղեկցվում է մարմնի, ոտքերի և ձեռքերի ձգվածությամբ, որովայնի լարվածությամբ

«Գազերի արտահայտվածությունը ըստ երևույթին հանդիսանում է լացի երկարատև էպիզոդի ժամանակ մեծաքանակ օդի կուլ տալու հետևանք»,-նշեց բժշկուհին ու ավելացրեց, որ աղեխիթերի առաջացման պատճառները անհայտ են: Խոսելով խնդրի առաջացման հնարավոր գործոններից մնկաբույժն առանձնացրեց.

• Մարսողական համակարգի ոչ լիարժեք զարգացումը

• Առողջարար միկրոբների քանակի անվարարություն ստամոքաղիքային տրակտում

• Սննդային ալերգիա կամ սննդի նկատմամբ անտանելիություն

• Գեր, թերկերակրում կամ գղտոցների ոչ հաճախակի լինելը

• Ընտանեկան սթրես կամ դեպրեսիա

Ավելին մասնագետը փաստեց, որ աղեխիթերը հանդիսանում են սթրեսածին ծնողների համար և հետազոտողները ցույց են տվել կապ աղեխիթերի արտահայտվածության և ծնողների մոտ դիտվող հետևյալ ցուցանիշների միջև

• Մայրերի մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ցուցանիշների ավելացում

• Կրծով կերակրման շուտ դադարեցում

• Մեղքի, անճարության, զայրույթի էպիզոդների ավելացում

«Բուժումը որպես այդպիսին գոյություն չունի: Այն ներառում է երեխային հանգստացնող միջոցառումների շարք, որը կարելի է օգտագործել և որոնց արդյունավետությունը կախված երեխայից կարող է տարբեր լինել»,-ընդգծեց զրուցակիս շետելով այդ միջոցառումները՝

• Կարելի է զբոսնել երեխայի հետ ոտքով կամ մեքենայով

• Լոգանքը կազմակերպել քիչ տաք ջրով

• Օգտագործել ծծակ

• Փաթաթել երեխայի փորիկը կամ դնել երեխային փորիկի վրա

• Օգտագործել մեղմ երաժշտություն կամ սրտի զարկերի աուդիո տրեկ

• Օգտագործել առօրյա տնային աղմուկ առաջացնող սարքավորումներ՝ փոշեկուլ, լվացքի մեքենա և այլն

• Պակասեցնել լույսերը և այլ տեսողական խթանիչները

Կերակրումների հաճախականության ծավալի փոփոխությունները երբեմն ևս ունենում են հանգստացնող ազդեցություն:

• Կրծքով կերակրող մոր սննդակարգից որոշակի նյութերի հեռացումը կարող է բերել երեխայի անհանգստության իջեցման:

• Կաթնախառնուրդով կերակրվող երեխաների մոտ հնարավոր է կաթնախարնուրդի փոփոխության իրականացում՝ անցնելով ինտենսիվ հիդրոլիզված կաթնախառնուրդների փորձնական կիրառմանը 1 շաբաթվա ընթացքում:

• Զերծ մնացեք դեղորայքի օգտագործումից աղեխիթերի ժամանակ:

• Զերծ մնացեք երեխային թափահարելուց կամ շատ ինտենսիվ օրորելուց

• Զերշ մնացեք երեխային բուսական թեյեր տալուց

Զերծ մնացեք չուսումնասիրված հոմնեոպաթիկ դեղորայքի կիրառությունից:

• Յուրաքանչյուր դեղորայքի ընդունումը համաձայնեցրեք բժշկի հետ:

Տաթև Առաքելյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook