Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Պետությունը շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական ցերեկային կենտրոններում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տրամադրել խնամքի ցերեկային ծառայություններ։

Ծառայությունները մատուցվում են ինչպես պետական ենթակայությամբ գործող ցերեկային կենտրոններում, այնպես էլ դրամաշնորհների միջոցով՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական ցերեկային կենտրոններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և հաղթահարման նպատակով՝ երեխաներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, և սոցիալ-մանկավարժական բնույթի ծառայություններ․ 2021 թվականին անհրաժեշտ ծառայություններ է ստացել շուրջ 600 երեխա։

Մատուցվող ծառայությունների շրջանակում սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման կամ ուղղորդման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

mlsa.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook