Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սեպսիս

Սեպսիս

Տարբերում են սեպսիսի զարգացմաներկու փուլ, սեպտիցեմիա և սեպտիկոպիեմիա։

  Սեպտիցեմիան ծանր հիվանդություն  է, որն ընթանումէ արտահայտված ինտոքսիկացիայի երևույթներով, հիվանդությանը բնորոշ է սուր սկիզբը, արտահայտվածընդհանուր թուլությունը, ապատիան, քնկոտությունը, բարձր ջերմությունը (40-41°С), կրկնվող դողն ու սարսուռը, հաճախասրտությունը, հաճախաշնչությունը, սակավամիզությունը, ոչ հազվադեպ՝ ցավը հոդերում և ձկնամկաններում։

Սեպտիկոպիեմիան. Աեպտիցեմիայի հաջորդ փուլն է և բնութագրվումէ տարբեր օրգաններում թարախայինօջախների գոյացումով: Բնութագրվում է բարձր հեկտիկ ջերմությամբ, օրվա մեջ բազմակի անգամ կրկնվող սարսուռով և դողով,սիրտանոթայինշնչառականև այլ օրգանհամակարգերիարտահայտված անբավարարությամբ։

Սեպսիսհիվանդություն է,որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների , այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին  մանրեների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված  վերքը կամ տարբեր մեծության ու ծավալի թարախային օջախը։ Նորածինների  մոտ սեպսիսի հաճախակի պատճառներից է կառող ե լինել   պորտի թարախակալումը: Սեպսիսի հարուցիչներն առավել հաճախ  ստաֆիլոկոկներն են, ստրեպտոկոկերը :

 Հաճախակի արյան վարակման առաջացման նպաստող պատճառ կարող են լինել տեղային

թարախակալում առաջացնող մանրեների բարձր վարակունակությունը հյուծման,   վիտամինային անբավարարության ևայլ ուղեկցող հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացումը։ Արյան վարակման առավել ծանր ձևի ժամանակ մանրէները բազմանում են արյան և այլ հյուսվածքների մեջ՝ դրանք հեղեղելով թունավոր նյութերով և քայքայում են արյան բջիջները։ Վարակն ընդանում է ջերմաստիճանի բարձրացմամբ թուլությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, երբեմն առաջանում են մաշկի դեղնախտային գունավորում և տարբեր ցաներ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook