Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Սեքսուալությունը երիտասարդությունն ու գեղեցկությունը չէ

Երեք բան ոչ մի դեր չի խաղում. տարիքը, արտաքինն ու բնավորությունը:

Չեմ դադարի կրկնել, որ շրջապատող մարդիկ քեզ ընկալում են այնպիսին, ինչպիսին ինքդ ես քեզ ընկալում: Դա նաեւ տղամարդկանց է վերաբերում, բայց հիմա խոսքը նրանց մասին չէ: Ինչպես քեզ զգում ես, այդպիսի տեսք էլ ունես:

Ինչո՞ւ: Որովհետեւ տղամարդը, միեւնույն է, կտեսնի ոչ թե արտաքինը, այլ կնոջ ինքնազգացողությունը: Եվ եթե նա ուրիշի դեմքով է ապրում, ապա ներսում այնքան շատ չի սիրում ինքն իրեն, որ ոչ մի վիրահատություն դա չի թաքցնի:

Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը:

Սեքսուալ գրավչությունը չափանիշների ընտրանի չէ, որոնց հարկավոր է համապատասխանել:

Սեքսուալ գրավչությունն այն մարմինն է, որն իր իսկ տիրուհին սիրում է եւ սեքսուալ համարում: Կարող եմ բազմաթիվ հայտնի զույգերի թվարկել, որտեղ կինը ոչ միայն չի համապատասխանում այսօր ընդունված գեղեցկության չափանիշներին, այլեւ բացահայտ գեղեցիկ չէ:

Յոկո Օնոն վառ օրինակ է: Ո՛չ կազմվածքը, ո՛չ դեմքը, ոչ մի առանձնահատուկ բան: Իսկ Լենոնը գեղեցիկ, լայնաթիկունք տղամարդ էր: Փիրս Բրոսնանն ու 120 կգ քաշով նրա կինը: Հյու Ջեքմանն ու նրա Դեբորան: Բանդերասն ու Գրիֆիթը: Կարելի է շարունակել այս շարքը:

Սեքսը կապ չունի մարմնի, քաշի, տարիքի, կնճիռների եւ այլնի հետ: Սեքսուալությունը ներսից է գալիս: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ երբ սկսում է ինքն իրեն դուր գալ, նա արագորեն ե՛ւ զույգ, ե՛ւ ուշադրություն, ե՛ւ հարաբերություններ է գտնում:

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook